Նիկոլի ուժը եղել ու մնում են իր քաղաքական հակառակորդները՝ ընդդիմությունը: Այլընտրանքի բացակայությունը:
Իշխանության է բերվել վերջին երեք տասնամյակներում կուտակված հիասթափության ու հանրային ատելության ֆոնին, 2021 թ. ընտրություններում հաղթել ու մնացել է իշխանության ղեկին լրիվ նույն տրամաբանությամբ: Հանես անկարող ընդդիմությանն ու նրա հանդեպ ժողովրդի վատ վերաբերմունքը, Նիկոլը եղել ու մնում է անճար սողուն:
Իշխանության 7 տարիների ընթացքում Նիկոլն անդադար խոսել ու աղմկել է: Բայց 7 տարվա ընթացքում նույնիսկ ՄԵԿ անգամ հավասար պայմաններով չի բանավիճել տեղեկացված ու ասելիքի հարցում սահմանափակում չունեցող, չկաշկանդված որևէ ընդդիմախոսի հետ:
ՈՒ ես, իրոք, չեմ հասկանում, թե ինչու ընդդիմության լիդերները գորգ չեն հրավիրում իրեն դեմոկրատ բլբուլի տեղ դրած այս ստախոս պապուասին:
Ձեր իմացած լեզվանի ճարտարը ավազե տան նման ուղիղ եթերում փլուզվելու է նման առաջին իսկ բանավեճում:
Թե բա Նիկոլը լեզվանի է, պոպուլիստ է, լավ ստում է, ժողովրդի համար հասկանալի լեզվով է խոսում, էնքան անբարոյական է, որ ինչ ուզի կասի բանավեճի ժամանակ, ոնց ուզի կստի և այլն: Ասա քաղաքական մի այլանդակ տիփոն:
Մեծագույն բլեֆ. ընդդիմությունը Նիկոլին պամպերսը հագցրել, դոշլուկը կապել, շիշը բերանը դրել, տեղավորել է բամբակների մեջ, կողք ու բոլորն էլ երկաթե յոթ շերտանի ցանկապատով փակել է, մի հատ էլ լացակումած բացատրում է, թե ինչ տեսակ սարսափելի ու անճոռնի կենդանի է Նիկոլը՝ անիմաստ ու անհնար է հետը բանավիճելը:
Սուտ է. Նիկոլն «ուժեղ» է միայն խորհրդարանում, երբ իր դիմաց նստած են իրենք իրենցից վախեցած, ասելիքի ու պահվածքի հարցում հաստ կողպեքով կաշկանդված ու չգիտեմ արդեն ինչ նպատակով մարդիկ:
ՈՒղիղ եթերում ՄԵԿ բանավեճ անկաշկանդ ընդդիմախոսի հետ, ու ժողովուրդը կտեսնի, որ «թագավորը» լրիվ մերկ է: Նիկոլի լեզուն կտրես, նման բանավեճի չի էլ գնա: Կփախնի ոնց սատանան խունկից:
Քանի որ ժողովուրդը կտեսնի, որ «թագավոր» էլ չի՝ ստանդարտ դատարկ դհոլ է:
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ